Սնկով և զեյթունով փլավ
Բաղադրությունը
- 500 գր. շամպինիոն,
- 400 գր, բրինձ,
- 1-2 հատ սոխ,
- 1-2 հատ գազար,
- զեյթուն,
- ձեթ,
- համեմունքներ ըստ ճաշակի, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բրինձը լցնել ջրի մեջ և այդպես թողնել մեկ ժամ:
Քայլ 2
Շամպինիոնը կտրատել, տապակել ձեթի մեջ, այնուհետև ավելացնել մանրացված սոխը, բարակ, երկար կտրատված գազարը,երկու մասի բաժանված զեյթունը, համեմել աղով, սև պղպեղով և շարունակել եփել մի քանի րոպե:
Քայլ 3
Բրինձը ջրից քամել, տապակել ձեթի մեջ, համեմել աղով և ցանկալի համեմունքներով: Այնուհետև վրան լցնել եռացած ջուր այնքան, որ ջրային մասը 3-4 սմ բարձր լինի: Եփել 15-20 րոպե, մինչ բրիձը պատրաստ կլինի: Երբ բրինձը պատրաստ կլինի, ավելացնել պլովը, խառնել և մատուցել:
Մեկնաբանություններ
Արագ, հեշտ ու շատ համեղ: Շնորհակալություն: