Կեքսը ելակի սոուսով
Բաղադրությունը
- 4 հատ ձու,
- 6 ճգ. շաքարավազ,
- 1 տուփ թթվասեր,
- 2 բաժակ ալյուր,
- Ելակի սոուսի համար`
- 300 գր. ելակ,
- շաքարավազ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցը հարել շաքարավազի հետ այքնան, որ կաթսան թեքելիս զանգվածը չթափվի:
Քայլ 2
Դեղնուցը առանձին հարել, ավելացնել թթվասերը, սպիտակուցը և ալյուրը:
Քայլ 3
Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 20-30 րոպե:
Քայլ 4
Ելակի սոուսի համար, ելակները մաքրել, բաժանել երկու մասի և շաքարավազ ավելացնել, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի 1-2 ժամ:
Քայլ 5
Երբ կեքսը պատրաստ կլինի հյուրասիրել ելակի սոուսի հետ միասին: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Պարզապես հիանալի է, խոսքեր չունեմ...... :)))))