Բացեք հիմա. ԹխվածքներԿեքսը ելակի սոուսով
Կեքսը ելակի սոուսով
Թխվածքներ

Կեքսը ելակի սոուսով

Լուիզա 2010-08-30 2077 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • 4 հատ ձու,
  • 6 ճգ. շաքարավազ,
  • 1 տուփ թթվասեր,
  • 2 բաժակ ալյուր,
  • Ելակի սոուսի համար`
  • 300 գր. ելակ,
  • շաքարավազ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցը հարել շաքարավազի հետ այքնան, որ կաթսան թեքելիս զանգվածը չթափվի:
Քայլ 2
Դեղնուցը առանձին հարել, ավելացնել թթվասերը, սպիտակուցը և ալյուրը:
Քայլ 3
Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 20-30 րոպե:
Քայլ 4
Ելակի սոուսի համար, ելակները մաքրել, բաժանել երկու մասի և շաքարավազ ավելացնել, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի 1-2 ժամ:
Քայլ 5
Երբ կեքսը պատրաստ կլինի հյուրասիրել ելակի սոուսի հետ միասին: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Արփինե 2010-10-19

Պարզապես հիանալի է, խոսքեր չունեմ...... :)))))

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 11 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր