Կաթնաշոռից ոզնիներ
Բաղադրությունը
- 800 գ կաթնաշոռ
- 4 ճ գ սերուցք
- 100 գ ընկույզ
- 3-4 պճեղ սխտոր
- 4 սամիթի ճյուղիկներ
- 1 փունջ կանաչ սոխ
- խոշոր սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1. Ընկույզները մանրացնել, մանրացնել նաև սխտորը և սամիթը: Կանաչ սոխը 2 -3,5 սմ երկարությամբ կտրել:
Քայլ 2
2. Կաթնաշոռը, սերուցքը, ընկույզը, սխտորն ու սամիթը խառնել իրար հետ, բաժանել 10 գնդիկների: Ամեն գնդիկի մի կողմը փոքր ինչ երկարավուն տեսք տալ: Այդ մասում պղպեղի հատիկ դնել /որպես ոզնու քթիկ/: Երկու հատիկներով էլ աչքեր դնել: Խառը հերթականությամբ գնդիկների մեջ խրել սոխերը որպես փշեր:
Մեկնաբանություններ
Շատ համով է, լավ նախաճաշ է, փորձեք և կտեսնեք։
Համեղ էր
Հիանալի նախաճաշ է