Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր
Բաղադրությունը
- 1.5-2 լ. ջուր
- 500-700գր. հավի միս,
- 2 փոքր կարտոֆիլ
- 0.5 բաժակ հնդկաձավար
- 1 փոքր սոխ
- 1 փոքր գազար
- կանաչի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հավի միսը խաշել սառը ջրով գրեթե 40 րոպե: Ցանկալի է սառը ջրով խաշել, քանի որ արգանակը այդպես ավելի համեղ է լինում:
Քայլ 2
Գազարը քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել, ապա այս երկուսը միասին տապակել ձեթով: Հավի մսից առանձնացնել ոսկորները և մանր կտրատել: Հավի արգանակը քամիչով քամել 2 անգամ, ապա լցնել կաթսայի մեջ և դնել գազօջախին: Հերթականությամբ ավելացնել քերիչի խոշոր մասով քերված կարտոֆիլը, հնդկաձավարը, կտրատված հավի միսը, իսկ հետո տապակած սոխը գազարով: Երբ ապուրը պատրաստ կլինի, ավելացնել կանաչի ըստ ցանկության: Կարող եք թթվասերով մատուցել: Շատ նրբահամ ապուր է և երեխաներին շատ է դուր գալիս: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։