Բացեք հիմա. ՄանկականՀնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր
Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր
Մանկական

Հնդկաձավարով և Հավի Արգանակով Ապուր

Անի 2012-01-18 1218 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • 1.5-2 լ. ջուր
  • 500-700գր. հավի միս,
  • 2 փոքր կարտոֆիլ
  • 0.5 բաժակ հնդկաձավար
  • 1 փոքր սոխ
  • 1 փոքր գազար
  • կանաչի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Հավի միսը խաշել սառը ջրով գրեթե 40 րոպե: Ցանկալի է սառը ջրով խաշել, քանի որ արգանակը այդպես ավելի համեղ է լինում:
Քայլ 2
Գազարը քերիչով անցկացնել, սոխը մանր կտրատել, ապա այս երկուսը միասին տապակել ձեթով: Հավի մսից առանձնացնել ոսկորները և մանր կտրատել: Հավի արգանակը քամիչով քամել 2 անգամ, ապա լցնել կաթսայի մեջ և դնել գազօջախին: Հերթականությամբ ավելացնել քերիչի խոշոր մասով քերված կարտոֆիլը, հնդկաձավարը, կտրատված հավի միսը, իսկ հետո տապակած սոխը գազարով: Երբ ապուրը պատրաստ կլինի, ավելացնել կանաչի ըստ ցանկության: Կարող եք թթվասերով մատուցել: Շատ նրբահամ ապուր է և երեխաներին շատ է դուր գալիս: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 12 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր