Պեչենի ՝Կախարդի Մատներ
Բաղադրությունը
- 100 գր կարագ
- 50 գր շաքարավազ
- 2 ձու
- 1 թ գդ վանիլ
- 300 գր ալյուր
- 1 պտղունց աղ
- 1թ գդ սոդա
- 50 գր նուշ (եղունգների համար)
- կարմիր գույնի ջեմ կամ մուրաբա(Եղունգները կպցնելու համար)
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Այս ամենը խառնում ենք իրար, թողնում սառնարանում կես ժամ, որ հանգստանա: Ջեռոցը տաքացնում ենք 180º, մինչ այդ խմորը հանում ենք, փոքրիկ գնդիկներ ենք վերցնում և մատների ձև տալիս: Մեջտեղում դանակով ծալքեր ենք անում: Թխելուց հետո թողնում ենք 3 րոպե սառչեն և եղունգները կպցնում ենք ջեմով: Չնայած սարսափելի տեսքին, բավականին համեղ են:
Մեկնաբանություններ
Շատ համեղ են ստացվում
Վաաայ ինչ տհաճ է տեսքը... Հաստատ ոչ մի անգամ նման բան ցհեմ պատրաստի բալիկիս համար....