Ծովային Խեցի
Բաղադրությունը
- 5 կլոր հացի կտորներ
- 2 ձու
- 100 գ խաշած ծովախեցգետիններ
- 50 գ կարմիր խավիար
- աղ ձեթ մայոնեզ
- 5 լորի ձու զարդարման համար
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կլոր հացի կտորները դանակով կիսել բայց ոչ մինչև վերջ: Ներքևի մասից հանել միջուկը, խորանարդիկներով կտրատել, ձեթով տապակել մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Քայլ 2
Ծովախեցգետինները մանր կտրատել, ձուն խաշել և անցկացնել քերիչով, ավելացնել կարմիր խավիարը: Այս ամբողջն ավելացնել սուխարիներին, խառնել, ավելացնել մայոնեզ, աղ անել:
Քայլ 3
Հացի կտորները լցնել ստացված սալաթով: Որպեսզի չփակվի, կարելի է ատամի փայտիկ դնել:
Քայլ 4
Վերջում դնել փոքրիկ խաշած լորի ձուն` որպես մարգարիտ:
Մեկնաբանություններ
Շատ օրիգինալ է և տրամադրությունը բարձրացնող: