Բացեք հիմա. Ճաշատեսակներժելեե ձվեր
ժելեե ձվեր
Ճաշատեսակներ

ժելեե ձվեր

Սոնա 2010-08-28 5174 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 8 ձու,
  • 400 գ ժելե,
  • եգիպտացորեն,
  • լոլիկ,
  • երշիկ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձվի բութ մասից մոտ 1 սմ կտրվածք անել, դատարկել սպիտակուցը և դեղնուցը, լվանալ կեղևը սառը ջրով:
Քայլ 2
Պատրաստել ժելեն այնպես, ինչպես գրված է պատրաստման եղանակի մեջ:
Քայլ 3
Խորանարդիկներով կտրատել երշիկը, լոլիկը և եգիպտացորենը: Այնուհետև այս ամենը լցնել ժելեյի մեջ, քանի ժելեն չի խտացել: Խառնել և լցնել ձվի կեղևների մեջ: Թողնել, որ ժելեն խտանա: Խտանալուց հետո կեղևազատեք և զարդարեք հազարաթերթիկներով:
Քայլ 4
Բարի ախորժակ

Մեկնաբանություններ

Արմինե 2013-07-16

Շատ գեղեցիկ տեսք ունի, սակայն կարծում եմ, որ իրոք մրգերով ավելի համեղ կլինի, անպայման կփորձեմ պատրաստել։ Ամեն դեպքում շատ շնորհակալ ենք տեղադրելու համար

Աննա 2011-11-26

Վաղուց եմ փորել, տեսքը շատ գեղեցիկ է, սակայն համը լավը չի: Ժամանակի ու մթերքների անիմաստ կորուստ:

Մարի 2011-09-24

Կարծում եմ նույնը մրգերով ավելի հաճելի համ կլինի, չեմ պատկերացնում ժելեն երշիկի, լոլիկի հետ:

Անի 2011-05-07

Պետք ձուն դատարկել հում վիճակում Ադրինե ջան, և սա արվում է ոչ թե ֆորմաներով այլ հենց բնական ձվի կեղեվով, փորձեք և կհամոզվեք

Լիլուշ 2011-01-01

Ադրինե ջան սա չի արվում հենց ձվի մեջ, կարծում եմ հատուկ ֆորմաներ կան, որ լցնում եմ մեջը , չնայած կուզեի լսել Սոնայի պատրաստած եղանակը

Լիլիթ 2010-12-25

Խնդրում եմ նկարները մանրամասն ցույց տվեք, ուղակի հրաշք է, ինձ շատ հետաքրքրում է համը, երևի իր տեսքի նման հրաշք պետք է լինի: Շնորհակալություն Սոնա ջան:

Ադրինե 2010-11-22

Վստահ սարքելու եմ, շատ սիրուն միտք էր, բայց խնդրում եմ ասեք, ձուն հում վիճակում, թե խաշած վիճակում դատարկել, որ կեղևը չվնասվի?
Շնորհակալություն

ՏԱԹԵՎԻԿ 2010-09-12

դուրս շատ եկավ, բայց ինչ ժելե եք օկտագործում?

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 64 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր