Դդումը շագանակի հետ
Բաղադրությունը
- 600 գր դդում,
- 12 խաշած շագանակ
- 0,25 լ կաթ
- 2 ճ.գ եգիպտացորենի ալյուր
- 2 ձու
- 2 ճ.գ քերած պարմեզան
- 2 ճ.գ մանրցրած նուշ
- 25գ կարագ
- 0,25 թ.գ կարիցա
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Տաքացրեք ջեռոցը 180 աստճանի: Կաթսայի մեջ եռացրեք կաթը լցրեք աղը և կարիցան: Դդումը կտրատեք խորանարդիկներով և եփեք կաթի մեջ 15-20 րոպե, ինչից հետո հարեք մինչև դառնա զանգվածը միասեռ: Ավելացրեք ալյուրը, եփեք և խառնեք մինչև խտանալը: Վերցրեք կրակից, ավելացրեք ձուն և լավ խառնեք:
Քայլ 2
Վերցրեք ջերմադիմացկուն խորունկ տարրան, հատակը պատեք կարագով, լցրեք խառնուրդը 2-3 սմ խորությամբ, լցրեք նուշը, նախորոք խաշած շագանակը խառնուրդի մնացած մասը: Հում մասսայի մեջ կարող եք կարագի կտորներ գցել:
Քայլ 3
Եփեք ջեռոցում մոտ 20 րոպե: Հանեք և անմիջապես մատուցեք:
Քայլ 4
Բարի ախորժակ
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։