Բացեք հիմա. ԱպուրներՍպաս
Սպաս
Ապուրներ

Սպաս

Անուշ 2010-04-28 6787 դիտում 3.2 / 10

Բաղադրությունը

  • 200 գր. մածուն կամ 500 գր. թան,
  • 6 գր. ալյուր,
  • 25 գր. գլուխ սոխ,
  • 10 գր. յուղ,
  • 45 գր. բրինձ կամ ձավար,
  • 6 գր. դաղձ,
  • 14 գր. յուղ,
  • աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ալյուրը հարել ձվի հետ: Մածունը լուծել ջրի հետ 1:1 հարաբերությամբ (խաշած բրնձի և ձավարի ջրով): Ձվով-ալյուրով խառնուրդին ավելացնել ջրով բացած մածուն և, անընդհատ խառնելով, եռացնել: Ավելացնել խաշած բրինձը` իր ջրով, սոխեռած, համեմ, դաղձ և եփել: Բրնձի փոխարեն կարելի է լցնել ձավար, իսկ մածունի փոխարեն` թարմ թան:

Մեկնաբանություններ

Զառա 2011-04-11

Շնորհակալություն բաղադրատոմսի համար: Քանի որ սպասը իմ սիրած կերակուրներից մեկն է, կցանկանայի ներկայացնել, թե ինչպես եմ ես այն պատրաստում: Առաջին հերթին թույլ տվեկ չափաքանակը նշել գդալներով և բաշակներով, քանի որ երբ մտնում ես խոհանոց, այդ միավորները ավիլիհարազատ են դառնում:
Եվ այսպես, սպասի համար մեզ պետք կգա: 3 աման 500գր մածուն, 1 աման 200գր թթվասեր, 1 բաժակ ձավար, 1 ձու, 1 ճ.գ. ալյուր, 1 հատ սոխ, կարագ կամ յուղ ըստ ճաշակի և կանաչի:
Լցնում ենք ձավարը կաթսայի մեջ, աղ ենք անում, ավելացնում ենք ձուն և ալյուրը և լավ խառնում ենք: Ավելացնում ենք թթվասերը և նորից լավ խառնում: դրանից հետո լցնում ենք մածունը և դատարկված ամաններով ջուր ենք ավելացնում (որքան մածուն այդքան էլ ջուր): Անհրաժեշտության դեպքում միքիչ էլ ենք աղ ավելացնում և դնում կրակի վրա: Մինչև եռալը անընդհատ խառնում ենք փայտե գդալով, որպեսզի մածունը չկտրվի: Երբ որ ձավարը պատրաստ է լինում ավելացնում ենք կտրատած սոխը (սոխը ավելացնում եմ հում, քանի որ սոխեռած չեմ սիրում), մի կտոր կարագ և կանաչի, և մոտ 2-3 րոպե եռալուց հետո (սոխը չպետք է շատ եփվի) ճաշը պատրաստ է: Հուսով եմ Ձեզ դուր կգա: Բարի ախորժակ:

Գնահատել բաղադրատոմսը

1.6 / 5 38 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր