Բացեք հիմա. ԱպուրներԾովախեցգետնով ապուր
Ծովախեցգետնով ապուր
Ապուրներ

Ծովախեցգետնով ապուր

Նառա 2010-08-27 1129 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • 200 գր. ծովախեցգետին,
  • 2 գազար,
  • 150 գր. սիսեռ,
  • 4 հատ կարտոֆիլ,
  • 1,5 լ ջուր,
  • 150 գր. կաղամբ,
  • 1 թգ. շաքարավազ,
  • աղ,
  • 3 ճգ. կտրատած մաղադանոս

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Գազարը և կարտոֆիլը լվանալ, մաքրել և կտրատել խորանարդիկների ձևով: Ջուրը դնել կրակի վրա, երբ սկսի եռալ, ավելացնել շաքարավազը:
Քայլ 2
Այնուհետև ջրի մեջ լցնել սիսեռը, կտրատած կաղամբը, գազարն ու կարտոֆիլը, լցնել նաև աղը և եփել 10-15 րոպե` ժամանակ առ ժամանակ խառնելով:
Քայլ 3
Ծովախեցգետինը լվանալ և մաքրել: Եփել 10 րոպե: Ավելացնել վերը նշվածի վրա, վրան կտրատել մաղադանոս:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 11 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր