Թխվածք Մրջնաբույն
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 3 ձու,
- 200 գր. շաքարավազ,
- 100 գր. կարագ,
- 5 թգ. քացախ,
- 1 թգ. սոդա
- 500-600 գր. ալյուր,
- Կրեմի համար`
- 1 տուփ խտացրած կաթ,
- 3 ճգ. մանրացված ընկույզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմոր: 3 ձուն 1 բաժակ շաքարավազով հարել, ավելացնել 100գ. կարագ, 5 ճաշի գդալ քացախի մեջ բացված 1 թեյի գդալ սոդա: Լավ հարել և ավելացնել 4 բաժակ ալյուր: Բաժանել 5 մասի, ամեն մի մասը անցկացնել մսաղացով, այնուհետև թաթախել ալյուրի մեջ և առանձին-առանձին թխել:
Քայլ 2
Կրեմի: Վերցնել 1 տուփ խտացրած կաթ, 3 ճաշի գդալ մանրացված ընկույզ: Բոլորը լավ խառնել և եփել: Թխված խմորը թաթախել այս կրեմի մեջ և տալ մրջնաբնի տեսք:
Մեկնաբանություններ
Անուշ, իսկ ինչ եք ցանել վրան
Կներեք, 5թգ. քացախ:
Հարգելի Անուշ, դուք բադադրությունում գրել եք 5թգ. քացախ, իսկ խմորի պատրաստման եղանակում 5ճգ քացախ, այժմ ո՞ր մեկն է ճիշտը:
Ձեր նշված ռեցեպտը այնքան էլ պարզ չի գրված, գուցե ասեիք թե նորմալ չափսի ջեռոցում թխելու համար այդքան մթերքը բավական է, թե ոչ:
եթե նկատի ունեք ''''մրջնաբույն'''' բառը, ապա նրանում տառասխալ չկա
Հարգելի Անուշ, անվան մեկ տառասխալ եք թույլ տվել, "ր" տառը