Թելի կծիկներ
Բաղադրությունը
- 600 գ խոզի միս,
- 6 ծիրան,
- 125 գ շերտավոր խմոր առանց խմորիչի,
- 1 ձու,
- 1 ճ.գ. խնձորի քացախ,
- աղ, պղպեղ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խոզի միսը բաժանում ենք 6 հավասար մասի, ծեծում ենք, աղում և պղպեղում, ավելացնում ենք խնձորի քացախը, խառնում ենք և թողնում մոտ 30 րոպե.
Քայլ 2
Ծիրաններից առանձնացնում ենք կորիզները. և փաթաթում ենք ծիրանը մսի մեջ:
Քայլ 3
Խմորը գրտնակում ենք այնպես, որ կարողանանք երկարությամբ կտրատել:
Քայլ 4
Ստացված խմորե թելերով փաթաթում ենք միսը, տալով նրան կծիկի տեսք:
Քայլ 5
Կծիկների վրա հարած դեղնուց ենք քսում և եփում ենք ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 45 րոպե:
Քայլ 6
Բարի ախորժակ
Մեկնաբանություններ
Շատ հետաքրքիր է: Հիանալի միտք է: Շնորհակալություն մանրամասն, մատչելի բաղադրատոմսի համար, Սոնա ջան: