ՊԱՍՈԻՑ ՏՈԼՄԱ
Բաղադրությունը
- 300 գր. կարմիր լոբի,
- 200 գր. ոսպ,
- 300 գր. սիսեռ,
- 200 գր. ձավար.
- 200 գր. սոխ,
- 50 գր. չամիչ,
- 500 գր. թթու կաղամբ,
- խառը կանաչի, աղ, պղպեղ, տոմատի մածուկ, բուսական յուղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մաքրել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը, որից հետո առանձին առանձին լվանալ: Սոխը նախքան տապակելը, մանրացնել կամ անցկացնել մսաղացով: Այնուհետև առանձին առանձին ավելացնել կարմիր լոբին, ոսպը, սիսեռը, ձավարը: Ստացված զանգվածը համեմել աղով, պղպեղով, մանրացված կանաչիով, տոմատի մածուկով և լավ խառնե: Թթու կաղամբը որոշ յամանակ թողնել հոսող ջրի տակ, ապա հանել բաժանել թերթերի և տապակած զանգվածով լցոնել: Կաթսայի մեջ տեղադրել 2 շերտ տոլմա, վռան լցոնել չամիչ կամ թթվաշ չիր: Կրկնել նույն հերթականությամբ, վերջում ավելացնելով ջուր: Եփել մինչև պատրաստվելը:
Մեկնաբանություններ
Կարծոմ եմ որ լոբին սիսեռը եվ ոսպը առանձին առանձին պետք է եփել հետո խառնել կտրատած կանաչեղենը տոմատի մածուկը լավ խառնել հետո պաաթել։