Բացեք հիմա. ՀայկականԳաթա(արագ պատրաստվող)
Գաթա(արագ պատրաստվող)
Հայկական

Գաթա(արագ պատրաստվող)

Մերի 2011-12-03 12721 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 3բաժակ ալյուր
  • 500գ կարագ
  • 300գ մածուն
  • 2ձվի սպիտակուց
  • 0,5թ/գ սոդա, քացախ
  • Խորիզի համար`
  • 1բաժակ ալյուր
  • 1,5բաժակ շաքարավազ
  • 0,5բաժակ հալեցրած յուղ
  • մի պտղունց վանիլին
  • 2ձվի դեղնւց` երեսին քսելու համար

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ալյուրը մաղել, ավելացնել քերած կամ մանր կտրտած կարագը, ձեռքով լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված, մեջտեղում փոսիկ անել և ավելացնել սոդայով խառնած մածունը, քացախը և ձվի սպիտակուցը: Այս ամենը լավ հունցել, ստանալ պինդ խմոր, բաժանել 4 գնդի: Գնդերը բացել 3-4մմ հաստությամբ, պատրաստի խորիզը փռել վրան, ռուլետաձև փաթափել, ձեռքով մի քիչ "տափակեցնել", վրան քսել հարած ձվի դեղնուցը և դանակով կտրտել ոչ շատ մանր կտորների: Դնել ջեռոցի տապակի մեջ, թխել մոտ 15րոպե 200°-ով:
Քայլ 2
Իսկ խորիզը պատրաստել համար անհրաժեշտ է շաքարավազն ու ալյուրը վանիլինի հետ խառնել, ավելացնել յուղը,լավ խառնել և` վերջ:

Մեկնաբանություններ

Մերի 2012-09-24

Կփորձեմ նոր կարծիքս կհայտնեմ, բայց ինձ հետաքրքիր է քանի՞ նորմալ չափսի կտոր է ստացվում:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 91 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր