Գաթա(արագ պատրաստվող)
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 3բաժակ ալյուր
- 500գ կարագ
- 300գ մածուն
- 2ձվի սպիտակուց
- 0,5թ/գ սոդա, քացախ
- Խորիզի համար`
- 1բաժակ ալյուր
- 1,5բաժակ շաքարավազ
- 0,5բաժակ հալեցրած յուղ
- մի պտղունց վանիլին
- 2ձվի դեղնւց` երեսին քսելու համար
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ալյուրը մաղել, ավելացնել քերած կամ մանր կտրտած կարագը, ձեռքով լավ խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված, մեջտեղում փոսիկ անել և ավելացնել սոդայով խառնած մածունը, քացախը և ձվի սպիտակուցը: Այս ամենը լավ հունցել, ստանալ պինդ խմոր, բաժանել 4 գնդի: Գնդերը բացել 3-4մմ հաստությամբ, պատրաստի խորիզը փռել վրան, ռուլետաձև փաթափել, ձեռքով մի քիչ "տափակեցնել", վրան քսել հարած ձվի դեղնուցը և դանակով կտրտել ոչ շատ մանր կտորների: Դնել ջեռոցի տապակի մեջ, թխել մոտ 15րոպե 200°-ով:
Քայլ 2
Իսկ խորիզը պատրաստել համար անհրաժեշտ է շաքարավազն ու ալյուրը վանիլինի հետ խառնել, ավելացնել յուղը,լավ խառնել և` վերջ:
Մեկնաբանություններ
Կփորձեմ նոր կարծիքս կհայտնեմ, բայց ինձ հետաքրքիր է քանի՞ նորմալ չափսի կտոր է ստացվում: