Այնտոպֆ /գերմանական խոհանոց/
Բաղադրությունը
- շամպինյոններ - 300гգ
- մակարոններ - 100գ
- գազար - 1հատ
- կարագ - 2 ճգ
- տավարի բուլյոն - 1լ
- տավարի եփած միս - 300գ
- կարտոֆիլ - 2հատ
- թթվասեր - 4ճգ
- աղ պղպեղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Շամպինյոնները լվանալ, մակարոնները եփել աղաջրում, քամել: Գազարն ու շամպինյոնները խորանարդիկներով ու շերտիկներով կտրատել, նախորոք տաքացրած թավայի մեջ տապակել, ավելացնել միսը, խառնել, տապակել 2-3 ր:
Քայլ 2
Կաթսայի մեջ բուլյոնը եռացնել, լցնել խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը, եփել 5 ր:
Քայլ 3
Ավելացնել սունկն ու միսը, եփել ևս 10 ր, ավելացնել մակարոնը, տաքացնել: համեմել աղով ու պղպեղով: Մատուցել թթվասերի հետ:
Մեկնաբանություններ
Արտակարգա