Կարտոֆիլով և Դդմիկով Կոտլետներ
Բաղադրությունը
- կարտոֆիլ
- դդմիկ
- ձու
- ալյուր
- բուսական յուղ
- աղ, բիբար
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կարտոֆիլն ու դդմիկն անցկացնել խոշոր քերիչով, 20 րոպե թողնել, ապա լավ քամել: Մեջը ձու կոտրել, աղ ու բիբար անել: Ավելացնել այնքան ալյուր, որ դառնա փափուկ, բայց կպչուն զանգված: Լավ խառնել:
Քայլ 2
Թավայի մեջ բուսական յուղ լցնել և տաքացնել: Կարտոֆիլով ու դդմիկով զանգվածից ճաշի գդալով վերցնել, լցնել տաք ձեթի մեջ ու 2 կողմերից տապակել մինչև պատրաստ լինելը:
Մեկնաբանություններ
Եթե կարելի է գրել, որ մթերքից ինչքան և քանի ձու: Շնորհակալություն: