Բացեք հիմա. ՃաշատեսակներԿարտոֆիլով և Դդմիկով Կոտլետներ
Կարտոֆիլով և Դդմիկով Կոտլետներ
Ճաշատեսակներ

Կարտոֆիլով և Դդմիկով Կոտլետներ

Աննա Ղարագյոզյան 2010-08-25 2916 դիտում 3.7 / 10

Բաղադրությունը

  • կարտոֆիլ
  • դդմիկ
  • ձու
  • ալյուր
  • բուսական յուղ
  • աղ, բիբար

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կարտոֆիլն ու դդմիկն անցկացնել խոշոր քերիչով, 20 րոպե թողնել, ապա լավ քամել: Մեջը ձու կոտրել, աղ ու բիբար անել: Ավելացնել այնքան ալյուր, որ դառնա փափուկ, բայց կպչուն զանգված: Լավ խառնել:
Քայլ 2
Թավայի մեջ բուսական յուղ լցնել և տաքացնել: Կարտոֆիլով ու դդմիկով զանգվածից ճաշի գդալով վերցնել, լցնել տաք ձեթի մեջ ու 2 կողմերից տապակել մինչև պատրաստ լինելը:

Մեկնաբանություններ

Փիսո 2010-10-21

Եթե կարելի է գրել, որ մթերքից ինչքան և քանի ձու: Շնորհակալություն:

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 21 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր