Լցոնած Ծաղկակաղամբ
Բաղադրությունը
- 1 միջին մեծության ծաղկակաղամբ
- մսով խճողակ
- թթվասեր
- պանիր
- աղ, համեմունքներ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ծաղկակաղամբը ամբողջական վիճակում 1-2 րոպե եփել աղով համեմված եռացող ջրում: Հովանալուց հետո այն շրջել և մսով ֆարշը խիտ լցնել ծաղկաբույլերի միջև:
Քայլ 2
Լցոնած ծաղկակաղամբը տեղավորել հարմար ձևաթավայի մեջ, վրան թթվասեր քսել, քերած պանիր շաղ տալ և տապակել ջեռոցում 30-40 րոպե, մինչև ֆարշը պատրաստ լինի:
Մեկնաբանություններ
Ես փորձել եմ և իրոք շատ համեղ է շնորհակալ եմ:
Շատ հետաքրքիր և յուրօրինակ կերակրատեսակե ամպայման կփորձեմ տոնական սեղաններին: