Էկլեր
Բաղադրությունը
- խմորի համար`
- 100 գր. կարագ,
- 4 ձու,
- 180 գր. ալյուր,
- մի քիչ աղ,
- կրեմի համար`
- 500 գր. կաթ,
- 200 գր. շաքարավազ,
- 4 ձվի դենուց,
- 50 գր. ալյուր,
- մի քիչ վանելի փոշի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
250 մգ. ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և թողնել, որ եռա: Եռացած ջրի վրա լցնել ալյուրը և թողնել այդես 2 րոպե: Խմորը թողնել մի քիչ սառչի և ավելացնել մեկ ձուն և լավ հարել, երկրորդ ձուն և լավ հարել, և այս եղանակով ավելացնել բոլոր ձվերը:
Քայլ 2
Կալկան ձեթով պատել և դնել կաթսայի մեջ, գդալի օգնությամբ խմորը տեղադրել կալկայի վրա: Թխել 180 աստիճան ջերմաստիճանում, 35-40 րոպե, թխելու ընթացքում ջեռոցի դուռը չբացել: Կրեմը լցնել խմորի մեջ, թխվածքների համար նախատեսված սպրիչների օգնությամբ: Թխվածքը զարդարել շոկոլադով և կոկոսի փաթիլներով:
Քայլ 3
Կրեմ: Կաթը եռացնել, ձվի դեղնուցները հարել շաքարավազի, ալյուրի և վանիլի փոշու հետ միասին, այնուհետև քիչ-քիչ ավելացնել կաթը և խառնել: Այս խառնուրդը դնել կրակին, եփել այնքան, որ կրեմը խտանա:
Մեկնաբանություններ
Շատ լավնա
Իսկ ես խմորը պատրաստում եմ էմալապատ ամանի մեջ և էլի շատ լավ է ստացվում::
շատ լավ բաղադրատոմս է, մենակ կավելացնեմ. կաթսան որի մեջ խմորն պատրաստում են պետք է լինի ալյումինե:
Ես հիացած եմ և անպայման կփորձեմ պատրաստել ինքս, որի համար ձեզնից շատ շնորհակալ եմ....
Լավնա
Շնորհակալություն ջերմ խոսքերի համար Հռիփսիմե, մենք նմանապես շնորհակալ ենք Ձեզ, որ օգտվում եք մեր կայքից:
Ես ժամանակավոր բնակվում եմ Լեհաստանում, շատ եմ օգտվում ձեր էջից, շատ շնորհակալ եմ, որ կա այսպիսի էջ: Շնորհակալություն
Ինձ հետաքրքիր է իմանալ Գյումրվա նապալեոն տորթի բաղադրատոմսը, արտաքինը կարծես վարդեր լինեն նապալեոնի խմորից:
Ձվի դեղնուցի փոխարեն կարելի է վերցնել երկու հատ ձու: