Բացեք հիմա. ԹխվածքներԷկլեր
Էկլեր
Թխվածքներ

Էկլեր

Անուշ 2010-04-27 23921 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • խմորի համար`
  • 100 գր. կարագ,
  • 4 ձու,
  • 180 գր. ալյուր,
  • մի քիչ աղ,
  • կրեմի համար`
  • 500 գր. կաթ,
  • 200 գր. շաքարավազ,
  • 4 ձվի դենուց,
  • 50 գր. ալյուր,
  • մի քիչ վանելի փոշի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
250 մգ. ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և թողնել, որ եռա: Եռացած ջրի վրա լցնել ալյուրը և թողնել այդես 2 րոպե: Խմորը թողնել մի քիչ սառչի և ավելացնել մեկ ձուն և լավ հարել, երկրորդ ձուն և լավ հարել, և այս եղանակով ավելացնել բոլոր ձվերը:
Քայլ 2
Կալկան ձեթով պատել և դնել կաթսայի մեջ, գդալի օգնությամբ խմորը տեղադրել կալկայի վրա: Թխել 180 աստիճան ջերմաստիճանում, 35-40 րոպե, թխելու ընթացքում ջեռոցի դուռը չբացել: Կրեմը լցնել խմորի մեջ, թխվածքների համար նախատեսված սպրիչների օգնությամբ: Թխվածքը զարդարել շոկոլադով և կոկոսի փաթիլներով:
Քայլ 3
Կրեմ: Կաթը եռացնել, ձվի դեղնուցները հարել շաքարավազի, ալյուրի և վանիլի փոշու հետ միասին, այնուհետև քիչ-քիչ ավելացնել կաթը և խառնել: Այս խառնուրդը դնել կրակին, եփել այնքան, որ կրեմը խտանա:

Մեկնաբանություններ

Նոռա 2013-08-02

Շատ լավնա

Նարինե 2012-12-19

Իսկ ես խմորը պատրաստում եմ էմալապատ ամանի մեջ և էլի շատ լավ է ստացվում::

Նաիրա 2012-11-28

շատ լավ բաղադրատոմս է, մենակ կավելացնեմ. կաթսան որի մեջ խմորն պատրաստում են պետք է լինի ալյումինե:

Լուսինե 2012-11-05

Ես հիացած եմ և անպայման կփորձեմ պատրաստել ինքս, որի համար ձեզնից շատ շնորհակալ եմ....

Լիլիթ 2012-06-11

Լավնա

Լուիզա 2012-04-29

Շնորհակալություն ջերմ խոսքերի համար Հռիփսիմե, մենք նմանապես շնորհակալ ենք Ձեզ, որ օգտվում եք մեր կայքից:

Հռիփսիմե 2012-04-24

Ես ժամանակավոր բնակվում եմ Լեհաստանում, շատ եմ օգտվում ձեր էջից, շատ շնորհակալ եմ, որ կա այսպիսի էջ: Շնորհակալություն

Սոնա 2012-01-25

Ինձ հետաքրքիր է իմանալ Գյումրվա նապալեոն տորթի բաղադրատոմսը, արտաքինը կարծես վարդեր լինեն նապալեոնի խմորից:

Լուսինե 2010-10-20

Ձվի դեղնուցի փոխարեն կարելի է վերցնել երկու հատ ձու:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 239 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր