Դեղձով Բլիթ
Բաղադրությունը
- 0,5 կգ դեղձ
- 200 գր կարագ կամ մարգարին
- 1 բաժակ շաքարավազ
- 2 թեյի գդալ վանիլ
- 3 ձու
- 1 թեյի գդալ սոդա(քացախով մարած)
- ալյուր այնքան, որ ստացվի պինդ խմոր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նախապես թուլացած կարագը շաքարավազով տրորել, ավելացնել ձվերը, սոդան, ալյուրը և խմոր հունցել: Ձևաթավան պատել կարագի շերտով, վրան լցնել խմորի2/3 մասը և մատներով հարթեցնել:
Քայլ 2
Դեղձերը լվանալ, կորիզները հեռացնել, կտրատել և շարել խմորի վրա:
Քայլ 3
Խմորի մնացած մասից ձողեր պատրաստել և ցանցանման դասավորել դեղձերի վրա:
Քայլ 4
Բլիթը մոտ 30 րոպե եփել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Մեկնաբանություններ
Շատ ապուշ բաղադրատոմս էր
փորձեցի այդքան էլ լավ չեր խորհուրդ չեմ տա!!!!
Փորձեցի շատ համեղ էր...........................