Բացեք հիմա. ԹխվածքներԴեղձով Բլիթ
Դեղձով Բլիթ
Թխվածքներ

Դեղձով Բլիթ

Աննա Ղարագյոզյան 2010-08-25 5734 դիտում 4.6 / 10

Բաղադրությունը

  • 0,5 կգ դեղձ
  • 200 գր կարագ կամ մարգարին
  • 1 բաժակ շաքարավազ
  • 2 թեյի գդալ վանիլ
  • 3 ձու
  • 1 թեյի գդալ սոդա(քացախով մարած)
  • ալյուր այնքան, որ ստացվի պինդ խմոր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նախապես թուլացած կարագը շաքարավազով տրորել, ավելացնել ձվերը, սոդան, ալյուրը և խմոր հունցել: Ձևաթավան պատել կարագի շերտով, վրան լցնել խմորի2/3 մասը և մատներով հարթեցնել:
Քայլ 2
Դեղձերը լվանալ, կորիզները հեռացնել, կտրատել և շարել խմորի վրա:
Քայլ 3
Խմորի մնացած մասից ձողեր պատրաստել և ցանցանման դասավորել դեղձերի վրա:
Քայլ 4
Բլիթը մոտ 30 րոպե եփել մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Մեկնաբանություններ

Արփինե Գալստյան 2012-11-28

Շատ ապուշ բաղադրատոմս էր

Քնարիկ 2012-05-12

փորձեցի այդքան էլ լավ չեր խորհուրդ չեմ տա!!!!

Արմինե 2011-05-20

Փորձեցի շատ համեղ էր...........................

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 57 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր