Պղպեղ բրնձի, չամիչի և ընկույզի ֆարշով
Բաղադրությունը
- Բուլղարական պղպեղ(ոչ մեծ, տարբեր •ույների)-8 հատ
- Բրինձ-250 գ
- Սոխ- 2 հատ
- Ընկույզ-2 ճաշի գդ
- Չամիչ-2 ճաշի գդ
- Կանաչ ոլոռ-1բանկա
- Օրեգանո-1/2 թ.գդ
- Ձիթապտղի յուղ
- Քացախ
- Աղ (պղպեղ` ըստ ճաշակի)
Պատրաստման եղանակը
Քայլ 1
2 ճաշի գդալ ձեթը լցնել թավայի մեջ, սոխը բարակ շերտերով կտրատել և տապակել ձեթի մեջ: Ավելացնել ընկույզը և մի փոքր տապակել: Եփած բրինձը խառնել սոխի և ընկույզի հետ, ավելացնել չամիչը, օրեգանոն և ոլոռը:
Քայլ 2
Պղպեղը լվանալ, դանակով կտրել վերին հատվածը` գլխիկը: Պղպեղից հեռացնել սերմերը և սպիտակ թելերը: Պատրաստած ֆարշը լցնել պղպեղների մեջ, փակել գլխիկները և դնել ստվարաթղթով ծածկված ջեռոցամանի մեջ: Եփել 35 րոպե 200աստիճան տաքացրած ջեռոցում, այնուհետ 20 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում:
Մեկնաբանություններ
Իսկ ինչու ենք 2 անգամ եփում ջեռոցում, արդյո՞ք մեկ անգամը բավարար չէ: