Շոկոլադե թխվածք
Բաղադրությունը
- 150 գր. շոկոլադ,
- 150 գր. կարագ կամ մարգարին,
- 150 գր. շաքարավազ,
- 2 ձու,
- 250-300 գր. ալյուր,
- 2 թ.գ. սոդա,
- 2 թ.գ. վանիլի փոշի,
- շաքարի փոշի:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Շոկոլադը առանձնացնել և դնել կաթսայի մեջ, այդ կաթսան էլ դնել տաք ջրով լի մեկ այլ կաթսայի մեջ, որպեսզի հալչի: Կարագը հարել շաքարավազի և վանիլի փոշու հետ: Ավելացնել ձուն և լավ հարել: Այնուհետև հալեցված շոկոլադը լցնել և շարունակել հարելը: Խառնուրդի վրա ավելացնել ալյուրը և սոդան, որ ստացվի ոչ շատ խիտ խմոր:
Քայլ 2
Կաթսայի վրա դնել կալկա և պատրաստված խառնուրդը լցնել վրան, հարթեցնել, եփել ջեռոցում 25 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում:
Մեկնաբանություններ
Փորձեցի և վայելեցի․․ շատ համեղ էր
Փորձեցի ու վայելեցի:
Պատրաստվեց շատ արագ ու շատ համեղ էր:
Իմ կարծիքով համեղ կլինի, անպայման կփորձեմ:
Ես կարծում եմ, որ շատ համեղ թխվածք է: