Բացեք հիմա. ԹխվածքներՇոկոլադե թխվածք
Շոկոլադե թխվածք
Թխվածքներ

Շոկոլադե թխվածք

Լուիզա 2010-04-26 7900 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 150 գր. շոկոլադ,
  • 150 գր. կարագ կամ մարգարին,
  • 150 գր. շաքարավազ,
  • 2 ձու,
  • 250-300 գր. ալյուր,
  • 2 թ.գ. սոդա,
  • 2 թ.գ. վանիլի փոշի,
  • շաքարի փոշի:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Շոկոլադը առանձնացնել և դնել կաթսայի մեջ, այդ կաթսան էլ դնել տաք ջրով լի մեկ այլ կաթսայի մեջ, որպեսզի հալչի: Կարագը հարել շաքարավազի և վանիլի փոշու հետ: Ավելացնել ձուն և լավ հարել: Այնուհետև հալեցված շոկոլադը լցնել և շարունակել հարելը: Խառնուրդի վրա ավելացնել ալյուրը և սոդան, որ ստացվի ոչ շատ խիտ խմոր:
Քայլ 2
Կաթսայի վրա դնել կալկա և պատրաստված խառնուրդը լցնել վրան, հարթեցնել, եփել ջեռոցում 25 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում:

Մեկնաբանություններ

ՍՎ 2013-06-09

Փորձեցի և վայելեցի․․ շատ համեղ էր

Սյուզի 2012-11-22

Փորձեցի ու վայելեցի:
Պատրաստվեց շատ արագ ու շատ համեղ էր:

Լիան 2012-09-22

Իմ կարծիքով համեղ կլինի, անպայման կփորձեմ:

Անի 2012-02-12

Ես կարծում եմ, որ շատ համեղ թխվածք է:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 98 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր