Սնկով բրինձ միլանական ձևով
Բաղադրությունը
- 250գ բրինձ
- 200գ թարմ սունկ
- 1 հատ սնկի արգանակ
- բուսական յուղ
- 3 հատ լոլիկ
- 150գ պանիր
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Բրինձը բուսական յուղի մեջ տապակել մինչև ոսկեգույն դառնալը: Սունկը լվանալ, կտրատել և առանձին տապակել բուսական յուղի մեջ: Լոլիկները կտրատել: Արգանակը 0.5 լիտր եռացած ջրով բացել: Բրինձը, սունկը, լոլիկները խառնել, ավելացնել արգանակը և նորից խառնել: Եռացնել գազօջախի վրա, որից հետո դնել 200 աստիճան տաքություն ունեցող ջեռոցի մեջ, եփել 20 րոպե: Մատուցել քերած պանրով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։