Ալիվանկա Մոլդովական խոհանոց
Բաղադրությունը
- կաթնաշոռ - 600գ
- ձու - 6հատ
- եգիպտացորենի ալյուր - 1ճ գ
- ցորենի ալյուր- 3ճգ
- կարագ կամ մարգարին - 3ճգ
- թթվասեր- 200գ
- աղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաթնաշոռը լավ տրորել հավկիթների և աղի հետ:
Քայլ 2
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան С.
Քայլ 3
Ցանել եգիպտացորենի ու ցորենի ալյուրները, ապա փափկեցված կարագն ու լավ խառնել:
Քայլ 4
Ավելացնել 100գ թթվասեր, խառնել:
Քայլ 5
Հատուկ թավան յուղով քսել, լցնել ստացված խմորը, հավասարեցնել:
Քայլ 6
Եփել մինչև պատրաստ լինի:
Քայլ 7
Կտրատել և մատուցել թթվասերի հետ
Մեկնաբանություններ
Լավնա!!!!!!!!!!!!!!!!!!!
Հիանալի բաղադրատոմսեր են: