Ապուր կաբաչկայով և ծաղկակաղամբով
Բաղադրությունը
- 1 կգ. կաբաչկա,
- 1 կգ. ծաղկակաղամբ,
- 200 գր. գազար,
- 200 գր. սոխ,
- ձու,
- պանիր,
- ձեթ,
- աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել, կաբաչկան կեղևազրկել և խորանարդիկներով կտրատել, իսկ ծաղկակաղամբը առանձնացնել իրարից, որ ստացվի մանր կտորներ: Սոխը տապակել, ավելացնել գազարը մի քիչ տապակել, այնուհետև կաբաչկան, ծաղկակաղամբը: Այս ամենը համեմել աղով, պղպեղով և խառնել: Լցնել տաք ջուր այնքան, որ ծածկի բանջարեղենները, եփել 20 րոպե:
Քայլ 2
Այնուհետև բանջարեղենները լցնել բլենդեռի մեջ, ավելացնել մի քիչ արգանակ և լավ հարել: Պատրաստ լինելուն պես, լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել քերիչով անցկացված պանիրը և ձուն: Զարդարել կանաչիով:
Մեկնաբանություններ
կներեք իսկ որ տեսակի պանրով ավելի համեղ կլինի?