Բացեք հիմա. ԱպուրներԱպուր կաբաչկայով և ծաղկակաղամբով
Ապուր կաբաչկայով և ծաղկակաղամբով
Ապուրներ

Ապուր կաբաչկայով և ծաղկակաղամբով

Սոնա 2010-04-26 2362 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • 1 կգ. կաբաչկա,
  • 1 կգ. ծաղկակաղամբ,
  • 200 գր. գազար,
  • 200 գր. սոխ,
  • ձու,
  • պանիր,
  • ձեթ,
  • աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սոխը մանր կտրատել, գազարը քերիչով անցկացնել, կաբաչկան կեղևազրկել և խորանարդիկներով կտրատել, իսկ ծաղկակաղամբը առանձնացնել իրարից, որ ստացվի մանր կտորներ: Սոխը տապակել, ավելացնել գազարը մի քիչ տապակել, այնուհետև կաբաչկան, ծաղկակաղամբը: Այս ամենը համեմել աղով, պղպեղով և խառնել: Լցնել տաք ջուր այնքան, որ ծածկի բանջարեղենները, եփել 20 րոպե:
Քայլ 2
Այնուհետև բանջարեղենները լցնել բլենդեռի մեջ, ավելացնել մի քիչ արգանակ և լավ հարել: Պատրաստ լինելուն պես, լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել քերիչով անցկացված պանիրը և ձուն: Զարդարել կանաչիով:

Մեկնաբանություններ

Էմմա 2013-07-12

կներեք իսկ որ տեսակի պանրով ավելի համեղ կլինի?

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 18 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր