Բացեք հիմա. ԹխվածքներԽրճիթ
Խրճիթ
Թխվածքներ

Խրճիթ

Տաթևիկ 2010-08-24 11470 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 4ձու,
  • 1,5 բաժակ շաքարավազ,
  • 1,5 բաժակ կաթ,
  • 1թ/գ սոդա,
  • 1 տուփ վանիլ,
  • 1 մարգարին կամ հալած 250գ կարագ,
  • 1ճ/գ քացախ:
  • Միջուկի համար`
  • ծիրանի ջեմ,
  • մանրացրած ընկույզ,
  • չամիչ:
  • Կրեմի համար`
  • 400գ լավ հարած կարագ,
  • 1 տուփ եփած կամ սովորական խտացրած կաթ,
  • 1 տուփ վանիլ,
  • 2ճ/գ կոնյակ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն լավ հարել, ավելացնել շաքարավազը, այնուհետեվ կաթը, սոդան, վանիլը, մարգարինը, քացաղը և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ գրտնակվող խմոր:
Քայլ 2
Պատրաստի խմորը բաժանել 21 հավասար գնդի: Փոքր գրտնակով յուրաքնչյուր գունդը բարակ երկարության բացել: Ամբողջ երկարությամբ քսել ծիրանի ջեմը, լցնել չամիչը ընկույզը, 2 ծայրերից վրա բերել և ռուլետի տեսքով փաթաթել, դնել յուղաթղթի վրա 6 հատ կողք կողքի, այնուհոտով` 5,4,3,2,1: Եփել կողք կողքի, որպեսզի եփվելուց կպչի իրար: Ըստ հերթականությամբ բոլոր շերտերը ամրացնել իրար, վերջում ամբողջությամբ կրեմապատել: Վրան գլազուր քսել: Կարող եք զարդարել ըստ ցանկության, կարելի է ցանել կոկոսի քերուկ, ընկույզ, ինչպես նաև խմորից կարելի է պատրաստել դուռ և պատուհան, ինչպես նաև ծխնելույզ և տալ խրճիթի տեսք:

Մեկնաբանություններ

Արմինե 2011-02-01

Հարգելիս ավելի համեղ կլինի եթե գիլասի մուրաբա եվ ընկույզ օգտագորցես միջուկի մեջ առանց ջեմի մուրաբայի:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 65 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր