Խրճիթ
Բաղադրությունը
- 4ձու,
- 1,5 բաժակ շաքարավազ,
- 1,5 բաժակ կաթ,
- 1թ/գ սոդա,
- 1 տուփ վանիլ,
- 1 մարգարին կամ հալած 250գ կարագ,
- 1ճ/գ քացախ:
- Միջուկի համար`
- ծիրանի ջեմ,
- մանրացրած ընկույզ,
- չամիչ:
- Կրեմի համար`
- 400գ լավ հարած կարագ,
- 1 տուփ եփած կամ սովորական խտացրած կաթ,
- 1 տուփ վանիլ,
- 2ճ/գ կոնյակ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն լավ հարել, ավելացնել շաքարավազը, այնուհետեվ կաթը, սոդան, վանիլը, մարգարինը, քացաղը և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ գրտնակվող խմոր:
Քայլ 2
Պատրաստի խմորը բաժանել 21 հավասար գնդի: Փոքր գրտնակով յուրաքնչյուր գունդը բարակ երկարության բացել: Ամբողջ երկարությամբ քսել ծիրանի ջեմը, լցնել չամիչը ընկույզը, 2 ծայրերից վրա բերել և ռուլետի տեսքով փաթաթել, դնել յուղաթղթի վրա 6 հատ կողք կողքի, այնուհոտով` 5,4,3,2,1: Եփել կողք կողքի, որպեսզի եփվելուց կպչի իրար: Ըստ հերթականությամբ բոլոր շերտերը ամրացնել իրար, վերջում ամբողջությամբ կրեմապատել: Վրան գլազուր քսել: Կարող եք զարդարել ըստ ցանկության, կարելի է ցանել կոկոսի քերուկ, ընկույզ, ինչպես նաև խմորից կարելի է պատրաստել դուռ և պատուհան, ինչպես նաև ծխնելույզ և տալ խրճիթի տեսք:
Մեկնաբանություններ
Հարգելիս ավելի համեղ կլինի եթե գիլասի մուրաբա եվ ընկույզ օգտագորցես միջուկի մեջ առանց ջեմի մուրաբայի: