Շերտավոր փախլավա
Բաղադրությունը
- Խմորի համար վերցնել
- 750 գր. ալյուր,
- 50 գր. խմորիչ,
- 200 գր. ջուր,
- Միջուկի համար վերցնել
- 300 գր. ընկույզի միջուկ,
- 300 գր. շաքարավազ,
- 3 գր. հիլ,
- Շերտերի վրա քսելու համար
- 175 գր. յուղ,
- Վրան լցնելու և քսելու համար
- 150 գր. մեղր,
- 100 գր. յուղ,
- 2 ձվի դեղնուց:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Գոլ ջրի մեջ լուծել խմորիչը, անընդհատ խառնելով լցնել ալյուր և խմոր հունցել: Խմորը պետք է հունցել 15-20 րոպե: Այնուհետև 30-40 րոպե դնել տաք տեղ` վրան սրբիչով ծածկած: Միջուկը պատրաստել ինչպես ՙԽմորահունց փախլավա՚-ում: Խմորը բաժանել 14 մասերի, գրտնակել և վրան հալեցրած յուղ քսել: Յուղ քսած տապակի մեջ դնել խմորի երեք շերտ, երրորդի վրա դնել միջուկի 1/5-ը: Մնացած շերտերը չորս շարքով դնել` վրան միջուկ դրած երկուական շերտով, վրան ձու քսել, շեղակի կտրել և 30-35 րոպե դնել տաք ջեռոցի մեջ: Դնելուց 10-12 րոպե հետո վրան հալեցրած յուղ քսել: Պատրաստի փախլավայի կտրված գծերի վրա մեղր լցնել:
Մեկնաբանություններ
Շնորհակալություն, շաաատ համեղ էր