Մատղաշ կարտոֆիլը սալյամիով
Բաղադրությունը
- 4բաժնի համար
- 24մանր մատղաշ կարտոֆիլ,
- աղ,
- 4ճյուղ մաղադանոս,
- 160գ սալյամի բարակ կտրատած,
- 6 ճաշի գդալ զեյթունի յուղ,
- 1քաղցր բիբար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1.Կարտոֆիլը լվանալ, խաշել եռացրած աղի ջրի մեջ մոտ 20րոպե:Ջուրը քամել,լցնել սառը ջուր և մաքրել:
Քայլ 2
2.Մաղադանոսը լվանալ,պոկել տերևները:Բիբարը կտրտել քառակուսիների:
Քայլ 3
3.Փաթաթել յուրաքանչյուր կարտոֆիլը 2կտոր սալյամիով և ամրացնել փայտիկով:
Քայլ 4
4.Խորը թավայի մեջ տաքացնել զեյթունի յուղը,մաս-մաս տապակել կարտոֆիլները բոլոր կողմերից:
Քայլ 5
Ցանել մաղադանոսը և բիբարը, և լցնել ափսեի մեջ:Ցանկալի է մատուցել թթվասերով:Շատ համեղ է թարմ բանջարեղենով աղցանի հետ:
Քայլ 6
Պատրաստման ժամկետը-40րոպե,մեկ բաժնում-360կկալ:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։