Բացեք հիմա. ՃաշատեսակներՄատղաշ կարտոֆիլը սալյամիով
Մատղաշ կարտոֆիլը սալյամիով
Ճաշատեսակներ

Մատղաշ կարտոֆիլը սալյամիով

iLoveCooking 2010-08-22 1910 դիտում 3.0 / 10

Բաղադրությունը

  • 4բաժնի համար
  • 24մանր մատղաշ կարտոֆիլ,
  • աղ,
  • 4ճյուղ մաղադանոս,
  • 160գ սալյամի բարակ կտրատած,
  • 6 ճաշի գդալ զեյթունի յուղ,
  • 1քաղցր բիբար:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
1.Կարտոֆիլը լվանալ, խաշել եռացրած աղի ջրի մեջ մոտ 20րոպե:Ջուրը քամել,լցնել սառը ջուր և մաքրել:
Քայլ 2
2.Մաղադանոսը լվանալ,պոկել տերևները:Բիբարը կտրտել քառակուսիների:
Քայլ 3
3.Փաթաթել յուրաքանչյուր կարտոֆիլը 2կտոր սալյամիով և ամրացնել փայտիկով:
Քայլ 4
4.Խորը թավայի մեջ տաքացնել զեյթունի յուղը,մաս-մաս տապակել կարտոֆիլները բոլոր կողմերից:
Քայլ 5
Ցանել մաղադանոսը և բիբարը, և լցնել ափսեի մեջ:Ցանկալի է մատուցել թթվասերով:Շատ համեղ է թարմ բանջարեղենով աղցանի հետ:
Քայլ 6
Պատրաստման ժամկետը-40րոպե,մեկ բաժնում-360կկալ:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.5 / 5 15 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր