Տժվժիկ
Բաղադրությունը
- 60 գր. սիրտ,
- 70 գր. լյարդ,
- 60 գր. թոք,
- 20 գր. կերակրափող,
- 25 գր. յուղ,
- 40 գր. սոխ,
- 15 գր. տոմատ,
- աղ, պղպեղ, մաղադանոս:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լյարդը վրայից մաքրել մաղձից ու թաղանթից: Թոքը լվանալ: Երիկամները մեջտեղից կտրել և թաղանթը հեռացնել: Կերակրափողը շուռ տալ և լավ լվանալ: Պատրաստի մթերքն ու դմակի յուղը լվանալ, կտրել միահավասար կտորներով, դնել թավայի մեջ և տապակել: Հետո ավելացնել կտրատած գլուխ սոխ, տոմատ, աղ, պղպեղ: Ծածկել թավան կափարիչով և եփել, մինչև պատրաստ լինի: Այս ոտեստը կարելի է պատրաստել նաև առանց տոմատի: Մատուցել` վրան մաղադանոս շաղ տված:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։