Տավարի բիֆշտեքս տոմատի սոուսի մեջ
Բաղադրությունը
- 4 բաժնի համար
- 1.2 կգ լոլիկ
- 1 կապ ռեհան
- 2 պճեղ սխտոր
- 8ճգ ձիթապտղի յուղ
- Աղ, թարմ աղացած տաքդեղ
- 1կապ կանաչ սոխ սպիտակ գլխիկներով
- 4կծու տաքդեղ
- 4 կտոր տավարի միս (200գր)
- 2ճգ յուղ
- 2 ճգ կարագ
- 2թգ կարմիր տաքդեղ, մաղադանոս
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1. Լոլիկներից կեղևը հանել, վրան եռացրած ջուր լցնելով և կտրտել մանր խորանարդիկներով: Ռեհանը լվանալ, տերևներն առանձնացնել:
Քայլ 2
2. Մաքրել և մանր կտրտել սխտորը, խառնել լոլիկի ու ձիթապտղի յուղի հետ: Աղ ու տաքդեղ ցանել, ավելացնել կտրտած ռեհանը
Քայլ 3
3. Կանաչ գլուխ սոխը լվանալ, կտրտել կանաչ մասն ու գլխիկները, բաժանել 4մասի: Լվանալ տաքդեղներն ու տավարի միսը:
Քայլ 4
4. Դաղել յուղը և տապակել բիֆշտեքսը 3-5ր: Համեմել: Ծածկել և թողնել միառժամանակ:
Քայլ 5
5. Տապակի յուղի մեջ կարագ ավելացնել, կանաչ սոխով սոխեռած անել, խառնելով տաքդեղը: Ավելացնել կարմիր աղացած տաքդեղը և ռեհան: բիֆշտեքսները տեղավորել ափսեների մեջ` համեմելով տապակի յուղով, կանաչ սոխով և տոմատի սոուսով: Զարդարել թարմ մաղադանոսով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։