Խոզի մեդալյոններ նարնջի հյութով
Բաղադրությունը
- 1 բաժնի համար
- 150գ խոզի ֆիլե
- 4 թգ հալած յուղ
- Աղ պղպեղ
- 1 նարինջ
- 1սոխ
- 80գ շամպինյոն
- 2թգ կարագ
- 50մլ արգանակ
- Աղացած իմբիր դանակի ծայրով
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1. Ֆիլեն կտրտել մեդալյոնի տեսքով, թեթևակի ծեծել և յուղով տապակել թավայում: Հանել, համեմել և դնել տաք տեղ:
Քայլ 2
2. Նարինջը կտրտել շերտերով, վերցնել 3շերտ, դնել մի կողմ, մնացածների հյութը քամել: Կտրտել սոխը, սունկը, կարագով սոխեռած անել, ավելացնել նարնջի հյութը, արգանակը, սունկը և շոգեխաշել 10ր: Համեմել իմբիրով և սոուսով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։