Բացեք հիմա. ՃաշատեսակներՈսպով դոլմա
Ոսպով դոլմա
Ճաշատեսակներ

Ոսպով դոլմա

Սոնա 2010-04-26 3418 դիտում 3.5 / 10

Բաղադրությունը

  • 30 գր. ոսպ,
  • 15 գր. բլղուր,
  • 20 գր. գլուխ սոխ,
  • 20 գր. ձեթ,
  • 10 գր. ծիրանաչիր,
  • 10 գր. ալբուխար,
  • 10 գր. չամիչ,
  • 50 գր. խաղողի տերև,
  • աղ,
  • պղպեղ,
  • համեմ,
  • դաղձ,
  • ուրց,
  • մաղադանոս:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ոսպը խաշել, քամել և լցնել կաթսայի մեջ: Առանձին եփել բլղուրը: Դեղին սալորը (ալբուխար) եռման ջրի մեջ դնել, հեռացնել կորիզը և կտրատել: Գլուխ սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Ոսպը, բլղուրը, սոխը, ալբուխարը, չամիչը, մանր կտրատած համեմը, դաղձը, ուրցը համեմել աղով և պղպեղով: Թարմ խաղողի տերևները եռման ջրի մեջ դնել, հեռացնել պտղակոթերը: Յուրաքանչյուր 3-4 տերևին դնել 50-60 գ. խճողակ և ծրարի տեսքով փաթաթել: Կաթսայի մեջ շարքերով շարել դոլման, կողքերը շարել ծիրանաչիր, վրան ջուր լցնել, որ ծածկի այդ ամենը, ավելացնել ձեթ և վրան դնել շուռ տված ափսե: Կաթսայի ծածկել կափարիչով: Եփել թույլ կրակի վրա: Պատրաստի դոլման շարել ափսեի մեջ և վրան մաղադանոս ցանել: Այս ճաշատեսակը կարելի է պատրաստել նաև կաղամբով (թարմ կամ թթու):

Մեկնաբանություններ

Սաթենիկ 2010-08-01

Բարև Ձեզ հարգելիներս, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, ուղակի ուզում եմ կարծիքս հայտնել, չեք կարծում, որ Դոլմա-ն օգտագործում են թուրքերը, իսկ մենք` հայերս, միշտ տոլմա ենք ասել, գրականության մեջ նույնպես տոլմա բառն է հանդիպել ինձ, կարծում եմ ավելի ճիշտ է տոլմա:

Գնահատել բաղադրատոմսը

1.8 / 5 20 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր