Ոսպով դոլմա
Բաղադրությունը
- 30 գր. ոսպ,
- 15 գր. բլղուր,
- 20 գր. գլուխ սոխ,
- 20 գր. ձեթ,
- 10 գր. ծիրանաչիր,
- 10 գր. ալբուխար,
- 10 գր. չամիչ,
- 50 գր. խաղողի տերև,
- աղ,
- պղպեղ,
- համեմ,
- դաղձ,
- ուրց,
- մաղադանոս:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ոսպը խաշել, քամել և լցնել կաթսայի մեջ: Առանձին եփել բլղուրը: Դեղին սալորը (ալբուխար) եռման ջրի մեջ դնել, հեռացնել կորիզը և կտրատել: Գլուխ սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Ոսպը, բլղուրը, սոխը, ալբուխարը, չամիչը, մանր կտրատած համեմը, դաղձը, ուրցը համեմել աղով և պղպեղով: Թարմ խաղողի տերևները եռման ջրի մեջ դնել, հեռացնել պտղակոթերը: Յուրաքանչյուր 3-4 տերևին դնել 50-60 գ. խճողակ և ծրարի տեսքով փաթաթել: Կաթսայի մեջ շարքերով շարել դոլման, կողքերը շարել ծիրանաչիր, վրան ջուր լցնել, որ ծածկի այդ ամենը, ավելացնել ձեթ և վրան դնել շուռ տված ափսե: Կաթսայի ծածկել կափարիչով: Եփել թույլ կրակի վրա: Պատրաստի դոլման շարել ափսեի մեջ և վրան մաղադանոս ցանել: Այս ճաշատեսակը կարելի է պատրաստել նաև կաղամբով (թարմ կամ թթու):
Մեկնաբանություններ
Բարև Ձեզ հարգելիներս, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, ուղակի ուզում եմ կարծիքս հայտնել, չեք կարծում, որ Դոլմա-ն օգտագործում են թուրքերը, իսկ մենք` հայերս, միշտ տոլմա ենք ասել, գրականության մեջ նույնպես տոլմա բառն է հանդիպել ինձ, կարծում եմ ավելի ճիշտ է տոլմա: