Բացեք հիմա. ԹխվածքներՇոռակարկանդակներ
Շոռակարկանդակներ
Թխվածքներ

Շոռակարկանդակներ

Լիանա 2010-08-20 3612 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • (եթե օգտագործում եք 9x13 թխելու աման)
  • 1 բաժակ կռեկերի փշուրներ
  • 2 թեյի գդալ շաքարավազ
  • 3 ճաշի գդալ հալեցված կարագ
  • 2 x 250 գ փաթեթ Ֆիլադելֆիական սերուցքային պանիր, փափկեցրած
  • 2 x 1/2 բ սառը սերուցք
  • 2 բ մաղած շաքարի փոշի
  • 2 թգ մաքուր վանիլի էքստրակտ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Վառարանը տաքացնել մինչև 175 աստիճան C
Քայլ 2
Փոքր ամանի մեջ լցնել կռեկերի փշուրները, 2 թեյի գդալ շաքարավազը և հալեցված կարագը: Լավ խառնել:
Քայլ 3
Կտրել մի կտոր մագաղաթե թուղթ 2.5սմ-ով ավելի բարձր, քան Ձեր օգտագործած տարաները/բաժակները:. Տարաների/բաժակների բերանի ծայրերը ծածկել այդ թղթով:
Քայլ 4
Նախորոք պատրաստված կռեկերի փշուրներից 3 գդալ լցնել բաժակներից յուրաքանչյուրի առաջին շերտում: Այնուհետև եփել 8 րոպե: Հետո հանել, որպեսզի սառի:
Քայլ 5
Միջին չափի տարայում, կամ խառնիչի տարայում խփել սերուցքային պանիրը 2 - 2.5 րոպե սկսելով ցածր արագությունից և շատացնելով արագությունը: Ընթացքում ավելացնելով վանիլի էքստրակտը:
Քայլ 6
Ստացված զանգվածը ավելացնել բաժակների մեջ: Այնուհետև դնել սառնարանում նվազագույնը 2 ժամ: Սառելուց հետո հանել, ավելացնել ժելե և մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 32 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր