Մեղրով տորթ
Բաղադրությունը
- 2 ճգ. մեղր,
- 2 բաժակ շաքարավազ,
- 3 ձու,
- 2 թգ. սոդա,
- 500 գր. կարագ,
- 2 բաժակ ալյուր,
- 1 տուփ խտացրած կաթ,
- 1 բաժակ կաթ,
- վանիլին
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Եռացող ջրի գոլորշու վրա դրված կաթսայի մեջ լցնել 2 ճգ. մեղր, ավելացնել 1 բաժակ շաքարավազ և խառնել: 3 ձուն 2 թգ. սոդայի հետ առանձին խառնել և լցնել մեղրի և շաքարավազի վրա, ավելացնել 100 գր. կարագ, 2 բաժակ ալյուր: Սեղանին լցնել 1 բաժակ ալյուր: Կաթսան վերցնել գոլորշու վրայից, 3 րոպե թողնել, որ խմորը սառի և լցնել ալյուրի մեջ:: Լավ խառնել, ստացված խմորը բաժանել 5 գնդի, յուրաքանչյուր գունդը գրտնակել և դնել ջեռոցի թիթեղի հակառակ երեսին: Թիթեղը պետք է նախապես տաքացնել: Թողնել մինչև վարդագույն դառնալը:
Քայլ 2
ԿՐԵՄ.- 200 գր. կարագին ավելացնել 1 տուփ խտացրած կաթ կամ 1 բաժակ կաթ, 1 բաժակ շաքարավազ, 1 ճգ. ալյուր և լավ խառնել: Եփել մինչև պնդանալը, քիչ վանիլ գցել: Սառելուց հետո ավելացնել 200 գր. հարած կարագ:
Մեկնաբանություններ
Իրոք շատ համեզ է ստացվել, փորձեցի ու շատ դուր եկավ:
ՇԱՏ ՀԻԱՆԱԼԻ Է
լավն է շնորհակալություն
շատ լավնա
Շնորհակալ եմ բաղադրատոմսի համար:
Նոր տանտիրուհիների համար(թյուրիմացություններից խուսափելու համար )ուզում եմ նշել.Կարագը 500գ-ի փոխարեն 300գ,իսկ 2բ.ալյուրի փոխարեն 3բ.:Շաաատ անգամ փորձած ու սիրելի բաղադրատոմս է :Նորից շնորհակալություն Նառա:
Ես հենց նոր թխեցի, շատ համեղ տորթ էր: