Բացեք հիմա. ԹխվածքներՄեղրով տորթ
Մեղրով տորթ
Թխվածքներ

Մեղրով տորթ

Նառա 2010-08-20 12141 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 2 ճգ. մեղր,
  • 2 բաժակ շաքարավազ,
  • 3 ձու,
  • 2 թգ. սոդա,
  • 500 գր. կարագ,
  • 2 բաժակ ալյուր,
  • 1 տուփ խտացրած կաթ,
  • 1 բաժակ կաթ,
  • վանիլին

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Եռացող ջրի գոլորշու վրա դրված կաթսայի մեջ լցնել 2 ճգ. մեղր, ավելացնել 1 բաժակ շաքարավազ և խառնել: 3 ձուն 2 թգ. սոդայի հետ առանձին խառնել և լցնել մեղրի և շաքարավազի վրա, ավելացնել 100 գր. կարագ, 2 բաժակ ալյուր: Սեղանին լցնել 1 բաժակ ալյուր: Կաթսան վերցնել գոլորշու վրայից, 3 րոպե թողնել, որ խմորը սառի և լցնել ալյուրի մեջ:: Լավ խառնել, ստացված խմորը բաժանել 5 գնդի, յուրաքանչյուր գունդը գրտնակել և դնել ջեռոցի թիթեղի հակառակ երեսին: Թիթեղը պետք է նախապես տաքացնել: Թողնել մինչև վարդագույն դառնալը:
Քայլ 2
ԿՐԵՄ.- 200 գր. կարագին ավելացնել 1 տուփ խտացրած կաթ կամ 1 բաժակ կաթ, 1 բաժակ շաքարավազ, 1 ճգ. ալյուր և լավ խառնել: Եփել մինչև պնդանալը, քիչ վանիլ գցել: Սառելուց հետո ավելացնել 200 գր. հարած կարագ:

Մեկնաբանություններ

Հասմիկ 2012-05-14

Իրոք շատ համեզ է ստացվել, փորձեցի ու շատ դուր եկավ:

ՍՈՆԱ 2012-03-22

ՇԱՏ ՀԻԱՆԱԼԻ Է

Ռուզան 2012-03-01

լավն է շնորհակալություն

Մարինե 2011-12-24

շատ լավնա

Հասմիկ Պետրոսյան 2011-12-24

Շնորհակալ եմ բաղադրատոմսի համար:
Նոր տանտիրուհիների համար(թյուրիմացություններից խուսափելու համար )ուզում եմ նշել.Կարագը 500գ-ի փոխարեն 300գ,իսկ 2բ.ալյուրի փոխարեն 3բ.:Շաաատ անգամ փորձած ու սիրելի բաղադրատոմս է :Նորից շնորհակալություն Նառա:

Մելինե 2011-05-13

Ես հենց նոր թխեցի, շատ համեղ տորթ էր:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 75 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր