Խարչո ոչխարի մսով ու բրնձով
Բաղադրությունը
- 125 գր. գառան միս,
- 25 գր. գլուխ սոխ,
- 10 գր. հալած յուղ,
- 30 գր. բրինձ,
- 25 գր. ալբուխար,
- աղ, պղպեղ, մաղադանոս:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ոչխարի կրծքամիսը կտրել փոքր կտորներով, վրան ջուր լցնել և եփել՝ մեջ ընդ մեջ քաֆը հեռացնելով: Եփված միսը դնել կաթսայի մեջ, վրան լցնել տաք քամած արգանակը, ավելացնել սոխեռած, բրինձ, լվացած դեղին սալոր (ալբուխար), աղ, պղպեղ և եփել մինչև բրինձը պատրաստ լինի: Մատուցելիս վրան մաղադանոս ցանել:
Մեկնաբանություններ
Առանց սխտորի?