Տոլմա
Բաղադրությունը
- ½ կգ աղացած յուղոտ միս
- 2 բ. բրինձ կամ խոշոր կորկոտ
- 2 սոխ
- 2 պճ. սխտոր
- 2 ճ.գ. պղպեղի մածուկ (կամ ½ կգ լոլիկ)
- 1պղպեղ
- 1 լիմոնի հյութ
- ½ կապ կանաչի
- 7 համեմունք
- կարմիր և սև պղպեղ
- սղտոր
- աղ
- խաղողի տերև
- 1 կգ դատարկված պղպեղ և սմբուկ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մանրացնել կանաչին, պղպեղը, լոլիկը, սոխն ու սխտորը:
Քայլ 2
Խառնել բանջարեղենը մսին և բրնձին. համեմել աղով և պղպեղով:
Քայլ 3
Միջուկը լցնել պղպեղի և սմբուկի մեջ, նաև փաթաթել խաղողի տերևների մեջ:
Քայլ 4
Տոլմաները լրիվ ծածկել ջրով և եփել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։