Սնկապուր
Բաղադրությունը
- 120 գր. չորացրած սունկ,
- 100 գր. կարտոֆիլ,
- 15 գր. յուղ,
- 25 գր. բրինձ,
- աղ, պղպեղ, մաղադանոս:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Չորացրած սնկերը լավ լվանալ, 3-4 ժամ թրջել և այդ ջրում էլ եփել: Ջուրը քամել, խաշած սնկերը մանր կտրել և նորից լցնել արգանակի մեջ: Ապուրին ավելացնել մեծ կտորներով կտրատած կարտոֆիլ, սոխառած, ջոկած և լվացած բրինձ: Աղ անել և եփել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։