Բեզեով տորթ
Բաղադրությունը
- 10 ձու,
- 3 բաժակ շաքարավազ,
- 1 բաժակ ալյուր,
- 0,5 բաժակ հալած յուղ,
- 1 բանկա թթվասեր,
- 1 թգ. սոդա,
- 2 բաժակ կտրատած ընկույզ,
- 200 գր. կարագ,
- կաթ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
6 ձուն 1 բաժակ շաքարավազով հարել մոտ 30 րոպե, ավելացնել 1 բաժակ ալյուր, լավ խառնել: Բաժանել 3 մասի և թխել: Մեզ պետք է նաև մեկ ուրիշ` 4-րդ շերտ: Դրա համար 0,5 բաժակ հալած յուղին խառնել 1 բանկա թթվասեր, մեջը լցնել 1 թգ. սոդա, խառնել, ավելացնել 1 բաժակ կտրատած ընկույզ: Թխել ջեռոցում մինչև կարմրելը:
Քայլ 2
ԿՐԵՄ.- 1,5 բաժակ շաքարավազը և 200 գր. կարագը լավ խառնել, ավելացնել այնքան կաթ, որ ստացվի թանձր զանգված (կաթը պետք է լինի սառը և պետք է ավելացնել գդալ- գդալ):
Քայլ 3
Թխված շերտերը ծածկել կրեմով, իսկ 4-րդը` զարդարել բեզեներով:
Քայլ 4
ԲԵԶԵ.- 4 ձվի սպիտակուցը լավ հարել մինչև սպիտակելը, ավելացնել 0,5 բաժակ շաքարավազ, հարել ևս 10 րոպե և լցնել 1 բաժակ կտրատած ընկույզ: Լցնել թիթեղի վրա և թխել ջեռոցում:
Մեկնաբանություններ
Համաձայն եմ Մարիամի հետ խորհուրդ չեմ տա փորձեք
ինչո՞ւ
Շատ վատ է, խորհուրդ չեմ տա: