Բացեք հիմա. ԹխվածքներԲեզեով տորթ
Բեզեով տորթ
Թխվածքներ

Բեզեով տորթ

Նառա 2010-08-19 8616 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 10 ձու,
  • 3 բաժակ շաքարավազ,
  • 1 բաժակ ալյուր,
  • 0,5 բաժակ հալած յուղ,
  • 1 բանկա թթվասեր,
  • 1 թգ. սոդա,
  • 2 բաժակ կտրատած ընկույզ,
  • 200 գր. կարագ,
  • կաթ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
6 ձուն 1 բաժակ շաքարավազով հարել մոտ 30 րոպե, ավելացնել 1 բաժակ ալյուր, լավ խառնել: Բաժանել 3 մասի և թխել: Մեզ պետք է նաև մեկ ուրիշ` 4-րդ շերտ: Դրա համար 0,5 բաժակ հալած յուղին խառնել 1 բանկա թթվասեր, մեջը լցնել 1 թգ. սոդա, խառնել, ավելացնել 1 բաժակ կտրատած ընկույզ: Թխել ջեռոցում մինչև կարմրելը:
Քայլ 2
ԿՐԵՄ.- 1,5 բաժակ շաքարավազը և 200 գր. կարագը լավ խառնել, ավելացնել այնքան կաթ, որ ստացվի թանձր զանգված (կաթը պետք է լինի սառը և պետք է ավելացնել գդալ- գդալ):
Քայլ 3
Թխված շերտերը ծածկել կրեմով, իսկ 4-րդը` զարդարել բեզեներով:
Քայլ 4
ԲԵԶԵ.- 4 ձվի սպիտակուցը լավ հարել մինչև սպիտակելը, ավելացնել 0,5 բաժակ շաքարավազ, հարել ևս 10 րոպե և լցնել 1 բաժակ կտրատած ընկույզ: Լցնել թիթեղի վրա և թխել ջեռոցում:

Մեկնաբանություններ

Էմմա 2012-11-19

Համաձայն եմ Մարիամի հետ խորհուրդ չեմ տա փորձեք

Ռուզաննա 2012-07-13

ինչո՞ւ

Մարիամ 2012-04-21

Շատ վատ է, խորհուրդ չեմ տա:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 63 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր